31.12.2025
Իրանը կարող է չեղարկել վիզային ռեժիմը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար
15.01.2016
Իրանը կարող է չեղարկել վիզային ռեժիմը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ քննարկում են ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզաների չեղարկման հարցը:Դրան է միտված լինելու այս տարվա հունվարի 30-ից ուժի մեջ մտնող վիզային ռեժիմի դյուրացման կարգը: Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտարարել է, որ գոյություն ունի առաջարկություն միակողմանի կարդգո քննարկել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմի չեղարկման հարցը: Դա դեռևս առաջարկություն է, սակայն դեսպանի կարծիքով ԱԳՆ-ում դրան կհամաձայնվեն, փոխանցում է aif.ru: Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության ղեկավարի տեղակալ Մորտազա Ռահմանին հանդիպել է Ռոստուրիզմի ղեկավ Օլեգ Սաֆոնովի հետ և քննարկել Իրանի ու ՌԴ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման հարցը: Կողմերը կարևորել են զբոսաշրջության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման հարցոււմ և բարձր գնահատել ռուս-իրանական համագործակցությունում զբոսաշրջության ներուժը: Ռոսստատի տվյալներով, 2015թ.-ի 9 ամսիների ընթացքում ՌԴ է այցելել Իրանի 42.5 հազար քաղաքացի, ինչը 64%-ով գերազանցում է 2014թ.-ի ցուցանիշները:2015թ.-ին Թեհրանից Մոսկվա, Սոչի և Սանկտ-Պետերբուրգ չարտերային թռիչքների շնորհիվ զբոսաշրջիկների հոսքը Իրանից դեպի ՌԴ ավելացել է երկու անգամ: