7.12.2025
Նախարար. ՌԴ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունը ռիսկային է Վրաստանի համար
17.12.2015
Նախարար. ՌԴ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունը ռիսկային է Վրաստանի համար

Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է այն ռիսկերի մասին, որն իր մեջ պարունակում է ՌԴ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունը և խորհուրդ է տվել չկարծել, որ դա օգուտ է բերելու Թբիլիսիին: «Տարածաշրջանում լարվածության աճը կնվազեցնի Վրաստանի ներդրումային գրավչությունը: Բացի այդ, Թուրքիայի, մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ էթիկապես կոռեկտ չէր լինի խոսել այն մասին, որ ՌԴ-ի ու Թուրքիայի հակամարտութթյունը կարող է դրական ազդել Վրաստանի վրա»,-նշել է նա, փոխանցում է Vz.ru կայքը: Վերջին շրջանում վրացական մի շարք քաղաքական գործիչներ ու ԶԼՄ-ներ հայտարարել են, որ խոցված ռուսական ինքնաթիռի պատճառով ՌԴ-ի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը կարող է շահավետ լինել Վրաստանի համար այն առումով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները թուրքական հանգստավայրերի փոխարեն կնախընտրեն Վրաստանը, կամ ՌԴ-ը Թուրքիայից տնտեսական ակտիվները կտեղափոխի Վրաստան: