26.11.2024
Իրանի փոխնախագահ. Մենք պատրաստ ենք օգնել թուլացնելու լարվածությունը ՌԴ-ի ու Թուրքիայի միջև
prev Նախորդ նորություն

Իրանից Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ տարեկան տեղափոխվում է 10 միլիոն տոննա բեռ

Ադրբեջանը և Իրանը Թեհրան ադրբեջանական պատվիրակության այցի օրերին՝ դեկտեմբերի 20-21-ը, կքննարկեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում շինարարական աշխատանքների ընթացքը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանական երկաթգծեր ՓԲԸ-ի ղեկավար Ջավիդ Ղուրբանովը:

Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկվարի հանձնարարությամբ արագացել են շինարարական աշխատանքները Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանքի ադրբեջանական հատվածում և իրենք Իանի հետ աշխատելու են Աստարայի կամրջի շինարարության վրա: "Շինարարության առաջին փուլը ենթադրում է ութ կմ երկաթգծի շինարարություն ադրբեջանական Աստարայից մինչև Իրան, որտեղ նույնպես կառուցվելու է կամուրջ Աստարա գետի վրա", - ասել է Ղուրբանովը:

Ըստ նրա, իրենք շարունակելու են նաև ճանապարհի շինարարությունը Իրանի տարածքում, ինչը թույլ կտա դյուրացնել Իրանից Ադրբեջան ապրանքների տեղափոխությունը:
Նա նշել է, որ Հյուսիս-Հարավ նախագիծը, որը սկիզբ է վերցնում Հնդկաստանից և հասնում Հելսինկի, Ադրբեջանի համար կարևոր ուղղություններից է, փոխանցում է Trend-ը:

Նրա խոսքով, դա բավականի երկար ճանապարհ է՝ մոտավարոպես 5.000 կմ, որը անցնելու է նաև Ադրբեջանի տարածքով: "Իրանից Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ ապրանքների տարանցման տարեկան հոսքը կազմում է մոտ 10 միլիոն տոննա: Եվրոպայի ու Հնդկաստանի միջև այդ ցուցանիշը կազմում է մոտ 25 միլիոն տոննա: Ապրանքերի մեծ մասը տեղափոխվում է ծովով, ինչը տևում է 45-60 օր: Ադրբեջանով ապրանքների տեղափոխությւոնը ավելի ձեռնտու է, իսկ այդ ուղղությունը ամենաօպտիմալը", - պարզաբանել է նա: