22.10.2026
Փաշինյանը հաստատել է. Երևանը Բաքվին կվերադարձնի Հայաստանում հայտնված ադրբեջանցուն
prev Նախորդ նորություն

Երևանը շարունակում է Թուրքիայի հետ սահմանը բացելու բանակցությունները. Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման նպատակով շարունակում են դիվանագիտական աշխատանքը ոչ միայն Անկարայի, այլև Բաքվի հետ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ գործընթացն ընթանում է՝ չնայած հարևան պետության դիրքորոշմանը։ «Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի այդ հարցի հետ կապված, այսօր գործընթացները գտնվում են այդ կետում: Բայց մենք շարունակում ենք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որ կարողանանք որոշակի լուծումների հասնել»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։


Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման պաշտոնական գործընթացը մեկնարկել է 2022 թվականին։ Բանակցությունների արդյունքում կողմերը նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել առաջին փուլում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար։ Այս որոշումը դեռևս գործնականում չի իրագործվել։


Դիվանագիտական գործընթացի ներկայիս փուլն ընթանում է բանակցային խմբում կադրային փոփոխությունների ֆոնին։ Հայաստանի նախկին բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, որը 2026 թվականի օգոստոսի 3-ին ընտրվեց Ազգային ժողովի նախագահ, հրաժարվել է բանակցողի առաքելությունից։ Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչի հետ բանակցություններում հայկական կողմի նոր ներկայացուցչի պաշտոնն առայժմ թափուր է։

 Լուսանկարը` primeminister.am
22.10.2026
Երևանը շարունակում է Թուրքիայի հետ սահմանը բացելու բանակցությունները. Նիկոլ Փաշինյան