29.10.2026
Աշխարհաքաղաքական խաղի կանոնները փոխվել են
prev Նախորդ նորություն

Նարինե Դիլբարյան․ Ազգային ժողովը դարձել է փոքրիկ սրիկայությունների թատրոն

Հայաստանի Ազգային ժողովը վերածվել է «փոքրիկ սրիկայությունների թատրոնի», խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը մեծ հավանականությամբ նախօրոք ծրագրված գործողություն էր։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած բախումներին։


Դիլբարյանի խոսքով՝ Ազգային ժողովի գույքը վնասելը, ԱԺ փոխնախագահի կողմից պատգամավորի ուղղությամբ աթոռ նետելը առերևույթ հանցագործություններ են։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի գործողությունները վտանգել են պատգամավորների կյանքը։ «Ազգային ժողովի գույքն այդպես ոչնչացնել և ուղղակի վտանգ ստեղծել Ազգային ժողովի պատգամավորների կյանքի համար։ Հրաշք է, որ այն որևէ մեկի գլխին չի ընկել։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե այդ ծանրությունն ընկներ որևէ մեկի վրա»,– ասել է նա։


Դիլբարյանի գնահատմամբ՝ խորհրդարանում տեղի ունեցածը պատահական միջադեպ չէր։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ սահմանել էր, թե ինչպիսի ընդդիմություն է իրեն անհրաժեշտ, և ձևավորել է այդ շրջանակում գործելու չափանիշները, և ահա ՔՊ երիտթևը անցել է գործի։  Նա տեղի ունեցածը դիտարկել է նաև կառավարման համակարգի բռնապետական բնույթի համատեքստում՝ նշելով, որ նման  համակարգերին բնորոշ է տարբեր թևերի ու ստորակարգությունների ձևավորումը։


Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում հարց է առաջանում, թե ով է որոշում՝ ով կարող է զբաղվել ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ, և ինչ սահմաններ են դրվում ընդդիմության վարքագծի համար։ Դիլբարյանի գնահատմամբ՝ Ազգային ժողովում տեղի ունեցածը պետք է դիտարկել այս ավելի լայն քաղաքական համատեքստում՝ որպես իշխանություն–ընդդիմություն հարաբերությունների և քաղաքական պայքարի բնույթի դրսևորում։

Քաղաքական շրջապտույտ ու գրավիտացիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ