29.10.2026
Մոսկվայում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը
prev Նախորդ նորություն

Զգուշացում. զեղծարարները կեղծում են ԿԲ փաստաթղթերը՝ վարկեր ձևակերպելու համար

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է խարդախության դեպքերի մասին, երբ քաղաքացիներին ներկայացվում են ԿԲ-ի անունից կեղծված լիազորագրեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր՝ նրանց անունից ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալու կամ այլ խարդախ գործարքներ իրականացնելու նպատակով։


«Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։ Կից՝ նմանատիպ կեղծ փաստաթղթերի օրինակներ:


Տեղեկացնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում:


Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում ենք ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ (հեռ.՝ +374 10 592 592 (երկուշաբթիից ուրբաթ, 9։00-ից 18։00), էլ. հասցե՝ [email protected])»,-նշված է հաղորդագրության մեջ։


 

«Նորատուսցի Ալիկը» կկանգնի դատարանի առաջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ