Երբ Մամիկոն Ասլանյանը ջախջախում է ՔՊ-ին և, ժողովրդի բացարձակ վստահությունը ստանալով, դառնում է Վանաձորի համայնքապետ, նրան 2 տարի 7 ամսով շինծու մեղադրանքով նստացնում ես բանտ (էսօր արդարացվել է):
Երբ Վարդան Ղուկասյանը ջախջախում է ՔՊ-ին և դառնում է Գյումրիի համայնքապետ, նրան սարքած գործով նստացում ես բանտ (մի մասով արդարացվել է, մյուսով դեռ վարույթը շարունակվում է):
Երբ Վոլոդյա Գրիգորյանը ջախջախում է ՔՊ-ին և ընտրվում է Փարաքարի համայնքապետ, նրան սպանում ես:
Երբ Արկադի Թամազյանը ջախջախում է ՔՊ-ին և ընտրվում է Ալավերդիի համայնքապետ, ապօրինի ճնշումներ ես գործածում ավագանիի անդամների վրա և ոստիկանության բիրտ ուժով նրան դուրս հանում համայնքապետարանից:
Նոյեմբերյանի ընդդիմադիր համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ձերբակալում ես, մեղադրելով այն բանի համար, որ կիսաքանդ կառույցը վարձով է տվել ոչ թե ամսական 100 000, այլ` 70 000 դրամով:
Գորիսում ՔՊ-ին ջախջախած ընդդիմադիր Առուշ Առուշանյանին կալանքի տակ ես պահում 8 ամիս: Առուշ Առուշանյանը, տեսնելով, թե ինչ է լինում ՔՊ-դեմ պայքարած ընդդիմադիրների հետ, սերտում է Նիկոլ Փաշինյանի տված դասը, անցնում ՔՊ-ի շարքերը, տանում հաղթանակ, չունենալով մրցակից:
Նույն դասը սերտում են հոկտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների համարյա բոլոր պոտենցիալ մասնակիցները, ինչի արդյունքում, չնչին բացառությամբ, ընտրություններին չեն մասնակցում ընդդիմադիր ուժերը:
Դասը չսերտած և Ստեփանավանում ընտրական հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ հատուկ դաստիարակչական դասընթաց ես անցկացնում և ընտրություններից առաջ ձերբակալում հանայքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին, ավագանու ևս 5 թեկնածու, ընդհանուր առմամբ 21 մարդ:
Արդյունքում հոկտեմբերի 25-ին ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է կրում ՏԻՄ «ընտրություններում», ստանալով սովետական շրջանի ցուցանիշներ:
Ահա այսպես ժողովրդավարության սոխակ Նիկոլ «Բյուլ-Բյուլ» Փաշինյանը ոչնչացրեց ընտրությունների մեխանիզմը Հայաստանում:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան