28.10.2026
Կալանքների շղթան պետք է կտրվի. Էլինար Վարդանյան
prev Նախորդ նորություն

Դժվար է չհամաձայնել Բորդյուժայի հետ

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժան ասում է, որ, եթե Հայաստանը լիներ ազնիվ, ու լիներ լուրջ գործընկեր, ապա պետք է ինքը դուրս գար ՀԱՊԿ–ից, եթե սառեցրել է անդամությունը եւ չի մասնակցում աշխատանքին։


Դժվար է չհամաձայնել Բորդյուժայի հետ։ Մեղմ ասած լուրջ չէ, երբ Հայաստանի վարչապետը ասում է, որ «ուրախ կլիներ, եթե ՀԱՊԿ անդամները կայացնեին Հայաստանին հեռացնելու որոշում»։


Բայց, Հայաստանի իշխանությունը չի կայացնում ՀԱՊԿ լքելու որոշում, որովհետեւ այդ պարագայում նրան կլքի մի շատ պարարտ եւ «լիկվիդային» քարոզչական թեմա, ռեսուրս։ Հայաստանը դուրս չի գալիս այդ կազմակերպությունից, որովհետեւ այդ պարագայում թեման կսպառվի, իսկ այն բավականին «յուղոտ» քարոզչական պատառ է մնում ներքին սպառման շրջանակում կիրառելու համար։


Ընդ որում, դրան դեմ չեն նաեւ ՀԱՊԿ մյուս անդամները։


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ