27.10.2026
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan (Արդարադատություն ըստ Ադրբեջանի) անգլերեն հատուկ զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ։ Նախկին պետնախարարը Բաքվի ռազմական դատարանի 2026 թ. փետրվարի 17-ի դատավճռով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։


«Զեկույցը նախատեսված է միջազգային լսարանի համար և լրացնում է ՀԴԿԽ-ի կողմից արդեն իսկ տարածված հայերեն ժողովածուին, որն ամբողջությամբ վերահրատարակում է Տարոն Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ում լույս տեսած վերլուծական շարքը։


Զեկույցի հիմնական եզրահանգումները՝


• Դատարանը 14 տարի է նշանակել այնպիսի հանցանքի համար, որի մեղադրանքը երբեք չի առաջադրվել։ Այդ հոդվածը չկա ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ էլ մեղավոր ճանաչման մասում։


• Դատավճռում վկայակոչված ավելի քան 2000 դատաբժշկական եզրակացությունից ոչ մեկում Վարդանյանի անունը չկա, և ոչ մի վկա նրա որևէ արարք չի նկարագրում։


• Քաղաքացիական անձին դատել է ռազմական դատարանը։ Միջազգային փաստաբանին մերժվել է մուտքը, իսկ շուրջ 60 նիստերից և ոչ մեկում անկախ միջազգային դիտարկում չի թույլատրվել։


«Դատավճռի հակասությունները բոլորը կարող են ստուգել։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն հիմա»․ Զեկույցի հրապարակման առթիվ նկատել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրեանը։


ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր 20 հայ պատանդներին»,- նշված է զեկույցում:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ