27.10.2026
Ազգականների ծեծկռտուքը Շիրակի փողոցում ողբերգական ավարտ է ունեցել. տղամարդը մահացել է
prev Նախորդ նորություն

Նիդերլանդները ֆինանսավորում կհատկացնի անհետ կորածների որոնման համար․ ԱԳ նախարար

Ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, բոլոր դրական հեռանկարներն ու գործընթացները, կարևորել ենք նաև սրանց արդյունքում ձևավորվող տարածաշրջանային հնարավորությունները և Նիդերլանդների ապագա ներգրավվածության պոտենցիալը: Այդ մասին Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


Նիդերլանդների ԱԳ նախարարը հայտարարեց, որ Նիդերլանդները ողջունում է այն զգալի քայլերը, որ երկու երկրները կատարել են անցած տարվանից խաղաղության հաստատման ուղղությամբ:


«Մեկ անգամ ևս սատարում և աջակցում եմ այն քայլերին, որոնք Հայաստանը կատարել է այս գործընթացն առաջ տանելու համար, և գնահատանքի եմ արժանացնում այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը: Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք այս հարցում աջակցում ենք ձեզ մինչև վերջ:


Այս առումով միջազգային հանձնաժողովի կողմից նաև հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն անհետ կորած անձանց՝ նրանց մարմինները գտնելու ուղղությամբ»,- ասաց նա:


Հարցերի շրջանակում Բերենդսենը, մանրամասնելով ֆինանսական աջակցության նպատակը, կարևորեց այս համատեքստում վստահության կամուրջների կառուցումը, միաժամանակ նշեց, որ ծրագիրը վերաբերում է նաև Ադրբեջանին, ապա նաև հույս հայտնեց, որ այն խաղաղության գործընթացի մի մասը կկազմի:


«Սա հույժ կարևոր ծրագիր է, որովհետև Նիդերլանդներն ուզում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, և, եթե հնարավոր լինի, նաև այլ եղանակներով»,- ասաց նա:


Միրզոյանը շնորհակալություն հայտնեց աջակցության համար՝ նշելով, որ այս հարցը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար, ուստի Նիդերլանդների ներդրումը այս գործում շատ ողջունելի համարեց:


 

Փաշինյանն ու Ռուբինյանը հարգանքի տուրք են մատուցել ԱԺ-ում ահաբեկչության զոհերի հիշատակին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ