27.10.2026
Գաղտնի փաստաթղթեր և հարցաքննություններ. նոր մանրամասներ «Հոկտեմբերի 27»-ի գործով
prev Նախորդ նորություն

ՄԻՊ աշխատակազմում մեկնարկել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցը

Հոկտեմբերի 26-ին մեկնարկել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը։


Մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողները հյուրընկալվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալու ՄԻՊ հաստատության գործունեության սկզբունքներին և լիազորություններին։


Ողջունելով ապագա իրավաբաններին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրանց դպրոցի կազմում ընդգրկվելու առթիվ և նշել, որ սա լավ հնարավորություն է ոլորտային գիտելիքները խորացնելու, մասնագիտական էթիկայի բնագավառում հմտություններ ձեռք բերելու, մասնագիտական ու մարդկային կապեր ձևավորելու տեսանկյունից։


«Հարգելի՛ ուսանողներ, Աշնանային դպրոցի սիրելի՛ մասնակիցներ, անձամբ իմ և գործընկերների համար չափազանց կարևոր է, որպեսզի համատեղ կարողանանք բավարար արդյունքներ գրանցել այս ծրագրի իրականացման ճանապարհին: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների, այդ թվում՝ ՀՀ ՄԻՊ հաստատության համար, կարևոր դերակատարություն ունի ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև մարդու իրավունքների խթանման գործառույթը, որը, այդ թվում՝ իրացվում է մարդու իրավունքների կրթության միջոցով: Վստահ եմ, այս հարթակը ևս կծառայի այդ նպատակին՝ նպաստելով նաև ոլորտային այն հարցերի համատեղ բացահայտմանը, որոնք ունեն կատարելագործման կարիք»,- ասել է Պաշտպանը։


Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ղեկավարած ստորաբաժանումների գործառույթներն ու գործունեության հիմնական ուղղությունները։


Քննարկվել են նաև Աշնանային դպրոցի շրջանակում նախատեսվող հետագա անելիքները։

«Զատիկ» կենտրոնում անչափահասի ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ