26.10.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է՝ հասնելով 6,9 տոկոսի

Լուսանկարը` finport.am
Լուսանկարը` finport.am

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակում է դանդաղել՝ չնայած շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված երկնիշ աճին։ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,9%-ով՝ հունվար-օգոստոսի 7,3%-i դիմաց։


Այս մասին հոկտեմբերի 26-ին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով տնտեսության հիմնական ճյուղերի ցուցանիշները։


Ըստ նախարարի՝ ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 24,9%։ Ծառայությունների ծավալն ավելացել է 13%-ով, արդյունաբերական արտադրանքը՝ 5,8%-ով, մինչդեռ առևտրի շրջանառության աճը կազմել է ընդամենը 0,6 տոկոս։


«Գյուղատնտեսությունը նվազել է 4,8%-ով», – նշել է Պապոյանը՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում անկում արձանագրած ոլորտի ցուցանիշը։


Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 5 տոկոսով։ Համեմատության համար՝ օգոստոսին տարեկան աճը կազմել էր 5,2 տոկոս։


Այսպիսով, թեև Հայաստանի տնտեսությունում ընդհանուր առմամբ պահպանվում է դրական դինամիկան, տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության կուտակային աճի տեմպը նվազել է 0,4 տոկոսային կետով։ Միաժամանակ աճը շարունակում է անհամաչափ բաշխվել տնտեսության տարբեր ճյուղերի միջև․ շինարարությունն ու ծառայությունները պահպանում են բարձր տեմպերը, մինչդեռ առևտրի դինամիակն գրեթե զրոկայան է, իսկ գյուղատնտեսությունում անկում է արձանագրվել։

 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ