ՆԳ նախարարը հերքում է նոր օրենքի կապը Ստամբուլյան կոնվենցիայի հետ
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հերքում է նոր օրենքի կապը Ստամբուլյան կոնվենցիայի հետՀայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված նոր օրենսդրական նախագիծն աղերսներ ունի Ստամբուլյան կոնվենցիայի հետ։
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ փաստաթուղթը բխում է բացառապես հասարակության ներքին պահանջներից և իրավակիրառ պրակտիկայի երկարամյա մոնիտորինգի արդյունքներից։
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սարգսյանը պարզաբանել է, որ օրենսդրական այս նախաձեռնության մշակումը սկսվել է դեռևս 2017-2018 թվականներին։ Գործող օրենսդրության կատարողականի գնահատման արդյունքում վերհանվել են ընտանեկան բռնության դեպքերի քննության հետ կապված թե՛ օրենսդրական, թե՛ գործնական բացեր։ Նախարարը հիշեցրել է, որ հենց լրատվամիջոցներն են բազմիցս բարձրաձայնել դեպքերի ոչ պատշաճ քննության և գործիքակազմի պակասի խնդիրը։
Անդրադառնալով նախագծի ընդունման նախապատմությանը՝ ՆԳ նախարարը նշել է, որ փաթեթում առկա որոշ դրվագներ նախկինում մեծ դիմադրության են արժանացել և չեն ընդունվել։ Այդ ժամանակ որոշում է կայացվել առաջնահերթ կարգավորել հրատապ հարցերը՝ անվերջ քննարկումների փուլ չմտնելու նպատակով։
«Սա հերթական շրջափուլն է, որով էլ ավելի համալիր կերպով՝ հետ հայացք գցելով մեր ունեցած վերջին տարիների պրակտիկային, որոշակի փոփոխություններ ենք առաջարկում։ Ես վստահ եմ, որ այն էական փոփոխությունների կբերի պրակտիկայում։ Այո, սա մեր հասարակությանը անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ հասունացել է համապարփակ լուծումներով առաջ շարժվելու պահը։