24.10.2026
Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության
prev Նախորդ նորություն

Թմրանյութի իրացում Թաիրովում. 59-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ափիոն և մարիխուանա

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 12-ին։


Թաիրովի տարածքում նրանք ձերբակալեցին և իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին երեք տղամարդու։


«Օպել» մակնիշի մեքենան, որի մեջ իրավապահները նկատել էին ներարկիչ, կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։


Ուղևորներից մեկի՝ Թաիրովի բնակիչ 59-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց սուբուտեքսի նմանվող հաբ։


Հետագա միջոցառումներով հիմնավորվեց համայնքային ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ հենց նա էր փորձում մյուս երկուսին իրացնել թմրանյութը՝ ինչի դիմաց արդեն ստացել էր 20 հազար դրամ։


Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին կատարված խուզարկություններով «Օպելում» հայտնաբերվել է կոտրված երկու սրվակ, դեղահաբ և թմրանյութի նմանվող հեղուկով ներարկիչ, իսկ 59-ամյա տղամարդու տանը՝ չմշակված ափիոն, մոտ 28 գրամ մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր։


Տղամարդը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ-ն ու ԳԷՀ-ն քննարկել են Երևանում կենսաբազմազանության մոնիթորինգի կենտրոնի ստեղծումը
Հաջորդ նորություն next
 Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին
23.10.2026
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին