28.10.2026
Նիդերլանդների ԱԳ նախարարի այցի արդյունքներով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի
prev Նախորդ նորություն

Բորդյուժան կոչ է արել հեռացնել ՀՀ-ն ՀԱՊԿ-ից

Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ Երևանը դադարեցրել է մասնակցությունը դրա գործունեությանը և չի վճարում անդամավճարները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։


Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս դիրքորոշումը հակասական իրավիճակ է ստեղծում. երկիրն, ըստ էության, դադարեցրել է համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, սակայն իրավական տեսանկյունից շարունակում է մնալ անդամ։ Ավելին, կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչը պահանջում է հաշվի առնել բոլոր անդամ պետությունների դիրքորոշումները։


«Ես նրանց կհեռացնեի։ Նրանք չեն վճարում անդամավճարները և չեն մասնակցում։ Եթե նրանք լուրջ գործընկերներ են, ապա պարզապես պետք է դուրս գան [կազմակերպությունից]», - ընդգծել է Բորդյուժան։


Նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ Երևանը պետք է ինքնուրույն որոշում կայացնի կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ։ Սակայն, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն պնդել իրենց ներկայիս դիրքորոշումը, ապա ՀԱՊԿ մյուս անդամները ստիպված կլինեն քննարկել երկրին կազմակերպությունից հեռացնելու հարցը։


Ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը նշել էր, որ Հայաստանը կարող է հեռացվել կազմակերպությունից՝ անդամավճարները չվճարելու պատճառով։ Նա նշել է, որ նման միջոցառումները նախատեսված են կազմակերպության կանոնադրությամբ։ Նրա խոսքով՝ Երևանի՝ կազմակերպության անդամ մնալու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

Լավ լուր Անահիտ Ավանեսյանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ