28.10.2026
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ՀՀ և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

ՀՀ-Իրան միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կիրականացնի Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման աշխատանքները և այդ հարցով բանակցություններ կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ:


«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝


1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:


2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ