28.10.2026
Չեխիան Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նախկին ՕԵԿ-ականը ՔՊ նոր պատգամավոր

2026 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ուժը կորցրած է ճանաչել Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Եսթեր Սահակյանի գրանցումը:


Կազմվել է արձանագրություն Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էդգար Խաչատուրի Առաքելյանին տալու մասին։


VERELQ-ը հիշեցնում է, որ Էդգար Առաքելյանը նախկին ՕԵԿ-ական է, ով 2018 թ-ի իշխանափոխությունից հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմնակից:

 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ