29.10.2026
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Կասեցվել է Վանաձորում գործող «Միլագրո գրուպ» հանրային սննդի օբյեկտի աշխատանքը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլագրո գրուպ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան փողոց, շենք 8-8/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝


- սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, - սննդի կառույցի առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հավանականությունը։


ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։


 

ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել է ընտանեկան բռնությունն արդարացնող խոսույթը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ