21.01.2026
Թուրքիայում սկսվում են նոր սահմանադրության ընդունման քննարկումները
24.12.2015
Թուրքիայում սկսվում են նոր սահմանադրության ընդունման քննարկումները

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաջորդ շաբաթ հանդիպումներ կանցկացնի ընդդիմության առաջնորդների հետ՝ նոր սահմանադրության ընդունման հարցը քննարկելու համար: Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին արդեն համաձայնվել է անցկացնել այդպիսի հանդիպում: Մինչ այդ, Թուրքիայում նախագահի աշխատակազմի աղբյուրը Trend-ին հայտնել էր, որ նոր սահմանադրության ընդունումը կարևոր է երկրի համար, քանի որ այսօրվա սահմանադրությունը չի համապատասանում քաղաքացիների շահերին: Աղբյուրը նշել էր, որ անհրաժեշտ է առաջին հերթին, որ նոր սահմանադրության օգտին քվեարկի Թուրքիայի խորհրդարանը: Եթե խորհրդարանը չկարողանա քվեարկությամբ ընդունել նոր սահմանադրությունը, ապա համաժողովրդական հանրաքվե կանցկացվի, փոխանցում է TRT Haber-ը: Մինչ այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիային անհրաժեշտ է նախագահական կառավարման համակարգ: Ըստ նրա, նոր սահմանադրության ընդունումը և անցումը նախագահական կառավարման համակարգին Թուրքիան կդարձնեն ավելի ժողովրդավարական պետություն: