20.11.2026
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
prev Նախորդ նորություն

Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք. Սամվել Կարապետյանն արձագանքել է Փաշինյանին

 


Մենք առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք իրեն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20–ին, դատարանում ասացէ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ թե ընդդիմությունը հնարավորություն է տալիս իրենց սահմանադրական հանրաքվե իրականացնել, իսկ ինքը ժողովրդի կողմից «ոչ» ասելու դեպքում հեռանում է քաղաքականությունից։


«Նման առաջարկի կարիք չունենք, մենք առանց դրա էլ հեռացնելու ենք իրեն»,-ասաց Կարապետյանը։ Անդրադառնալով իր հասցեին Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ Կարապետյանն ասաց. «Բուժման կարիք ունի»։

 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան