16.11.2026
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Եվրամիության խորհրդում Հունաստանի առաջիկա նախագահությանն ընդառաջ Երևանն ու Աթենքը քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացումը։


Նոյեմբերի 16-ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը։


Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, նախատեսվող բարձրաստիճան այցերին և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների օրակարգին։


Կողմերն ընդգծել են հարաբերությունները «նոր բովանդակությամբ լրացնելու և նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը», նշվում է հաղորդագրությունում։


Հայաստան–ԵՄ համագործակցության քննարկման ընթացքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Հունաստանը 2027 թվականի երկրորդ կիսամյակում նախագահելու է ԵՄ խորհրդում։


Հանդիպման տարածաշրջանային օրակարգում եղել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումն ու հաղորդակցությունների զարգացումը։ Միրզոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում Երևանի քայլերը և ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը։


Ըստ ԱԳՆ-ի՝ նախարարը մասնավորապես անդրադարձել է «Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ ջանքերին»։

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը