16.11.2026
Լուսանկարը՝ parliament.am
prev Նախորդ նորություն

Միխայիլ Գալուզինը նշանակվել է Վրաստանի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ

Կոլաժը` VERELQ
Կոլաժը` VERELQ

Ռուսաստանը կապ է հաստատել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Ռուսական կողմից նրա գործընկերը կլինի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է «Իզվեստիային»։


«Գեորգի Զուրաբաշվիլիի հետ կապը հաստատել ենք։ Նրա ռուսական գործընկերը որոշված է․ դա Հարավային Կովկասի ուղղությունը համակարգող փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերություններ կառուցելու օգտին»,- հայտարարել են նախարարությունում։


Ըստ գերատեսչության՝ բանակցությունների հիմնական ուղղությունները կլինեն առևտրի ընդլայնումը, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների զարգացումը։ ՌԴ ԱԳՆ-ն այս ձևաչափը գնահատել է որպես 2012 թվականին մեկնարկած և գրեթե տասը տարի շարունակված ուղիղ ռուս-վրացական երկխոսության փաստացի վերսկսում։


Զուրաբաշվիլին հատուկ ներկայացուցիչ է նշանակվել հոկտեմբերի վերջին։ Նոյեմբերի սկզբին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշանակումը կարևոր քայլ է անվանել՝ հայտնելով առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում Ռուսաստանի հետ կապի ուղիներն ամրապնդելու մտադրության մասին։


Միաժամանակ Կոբախիձեն ավելի վաղ նշել էր, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը խոչընդոտում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։


Մոսկվան 2024 թվականի հոկտեմբերին բացառել էր այդ որոշումը վերանայելու հնարավորությունը։ Նույն տարվա սեպտեմբերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Վրաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան պետք է ինքնուրույն որոշեն հաշտեցման ձևաչափը։ Նրա խոսքով՝ կողմերի ընդհանուր շահագրգռվածության դեպքում Ռուսաստանը պատրաստ է աջակցել չհարձակման պայմանավորվածությունների ապահովմանը։

Լուսանկարը` www.concourt.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ադրբեջանական ԶԼՄ-նեևմր
16.11.2026
Շաքիում ընտանիքի վրա հարձակման գործով ադրբեջանցի զինծառայողը կկանգնի դատարանի առաջ