16.11.2026
Կոլաժը` VERELQ
prev Նախորդ նորություն

Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Լուսանկարը` www.concourt.am
Լուսանկարը` www.concourt.am

Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը նոյեմբերի 16-ին ընտրվել է դատարանի փոխնախագահ՝ վեց տարի ժամկետով։ ՍԴ հաղորդմամբ՝ ընտրությունը կայացել է դատարանի աշխատակարգային նիստում։


Վաղարշյանը փոխարինում է Էդգար Շաթիրյանին, որը նոյեմբերի 6-ին՝ ՍԴ նախագահի ընտրությունից հետո, հայտարարել էր փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Շաթիրյանը նշել էր, որ անհնարին է համարում այդ պաշտոնում աշխատանքը շարունակելը, սակայն մնալու է ՍԴ դատավոր։


Նույն օրը Սահմանադրական դատարանի նախագահ էր նախկին իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Այդ պաշտոնին հավակնում էր նաև Շաթիրյանը։


Գաղտնի քվեարկության առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։ Երկրորդ փուլում ընտրվել էր Վարդանյանը, սակայն դատարանը չէր հրապարակել թեկնածուների ստացած ձայների քանակը։ Ընտրությունից հետո Շաթիրյանը լրագրողներին հայտնել էր փոխնախագահի պաշտոնը թողնելու իր որոշման մասին։


Արթուր Վաղարշյանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։

 Լուսանկարը՝ ադրբեջանական ԶԼՄ-նեևմր
16.11.2026
Շաքիում ընտանիքի վրա հարձակման գործով ադրբեջանցի զինծառայողը կկանգնի դատարանի առաջ