13.11.2026
ՌԴ-ում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
prev Նախորդ նորություն

Հայաստանը չի միացել Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ–ի դեմ ընդունված «խարտիային»

Հայաստանը չի միացել Դուբլինում Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»։ Դրան չի միացել նաև Ադրբեջանը:


Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքները պարունակող «խարտիան» նախաձեռնել է Ֆրանսիան, որում, ի թիվս այլ մտքերի, խոսվում է Մոսկվայի կողմից ուժեղացված հիբրիդային արշավների մասին։


Փաստաթղթում բարձրաձայնվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի և միգրանտների ապօրինի ներհոսքի դեմ պայքարը:

«Խարտիային» աջակցել են Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և ևս 35 եվրոպական երկրներ:
 

Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ