12.11.2026
ՀՀ ՆԳՆ-ն ավելորդ գործառույթներից կբեռնաթափի Համայնքային ոստիկանությանը
prev Նախորդ նորություն

ՀՀ սահմանին բեռնատարների համար էլեկտրոնային հերթ կներդրվի․ մանրամասներ ՊԵԿ-ից

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանն ընդունել է «Global Alliance for Trade Facilitation» կազմակերպության տնօրեն Ֆիլիպ Իսլերի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կարգավորմանն ուղղված երկկողմ համագործակցության շրջանակում հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագրի ընթացքը։ Երկուստեք կարևորվել է ծրագրի իրականացման առաջնահերթությունը։


Միաժամանակ քննարկվել են ծրագրի բարեհաջող ներդրումից հետո առևտրի դյուրացման այլ ուղղություններով առաջիկա համագործակցության հնարավորությունները։

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ