Հայտնի է երկաթուղու հարցերով ՀՀ-ՌԴ աշխատանքային խմբի առաջին նիստի օրը
Լուսանկարը՝ Sputnik Արմենիա
«Երկաթուղու գործունեության հարցերի լուծման հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։
«Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն, որի կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։
Օրակարգի գլխավոր հարցը Հայաստանի երկաթուղու գործունեությունն է։
Հոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղու գործունեության հարցերի կարգավորման նպատակով 3 ամիս ժամկետով աշխատանքային խումբ էին ստեղծել։ Հայկական կողմից այն գլխավորել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից խմբի կազմում ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին»։