12.11.2026
Բաքուն խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի շարունակական համագործակցությամբ
prev Նախորդ նորություն

Եթե Արմեն Գրիգորյանին ասեն՝ Հյուսիսային Կորեային աջակցող հայտարարություն արա, կանի

Փաշինյանի «հեղափոխական» թիմակիցն ու ռեժիմի առաջին շարքերում 8 տարի ակտիվ գործած ու բարձր պաշտոն զբաղեցրած անձն ասում է, որ դեպի ԵՄ ճանապարհը պատրանք է և ՀՀ-ին վտանգավոր հանգրվանի է հասցնելու:


Ավելին, վերջինս՝ Արմեն Գրիգորյանը, արձանագրում է ՀՀ-ում ժողովրդավարության ուղղությամբ հետընթաց և վատատեսական ալիք փոխանցում ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:


Սույն անձը հայրենիքն ուրացել է, երբ իր ծննդավայրը Նիկոլը հանձնում էր, սա դավաճանել է իր հայրենակիցներին, երբ Արցախի շրջափակման օրերին մարդիկ սոված-ծարավ Ադրբեջանին էին դիմադրում, սա ծնունդով արցախցի լինելով հաշտ է եղել արցախցիների ցեղասպանությանն ու բռնագաղթին, իսկ հիմա գործից հանել են, սկսել է «հեղափոխական» իշխանության տապալումներն արձանագրել:


Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունենում: Այն ուժերը, ովքեր նրան «հեղափոխական», իսկ իրականում հայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են վերջինիս օգտագործում:


Սրան վաղն ասեն՝ Հյուսիսային Կորեային աջակցող հայտարարություն արա, այդպես էլ կանի՝ տեսակն ու գործի բնույթն է այդպիսին:

ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյան 

Սա Նիկոլի  կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ  իդեալներով և մտնել նրանց գրպանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում