11.11.2026
Մանկապարտեզի տարածքում մարդու կմախք են հայտնաբերել
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանն Անթալիայում ներկա է գտնվել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:


Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Առաջնորդներին դիմավորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Հաջորդիվ բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարը, Թուրքիայի նախագահը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և այլք:


 


 

.Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում