11.11.2026
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
prev Նախորդ նորություն

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման դեպքերը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանոթյունից:


Նոյեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 39-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ինքնաձիգի 8 պահեստատուփ՝ լիցքավորված ընդհանուր 162 փամփուշտով, և սվին-դանակներ։


Նույն օրը Տավուշի բաժնում գրանցվել է նաև զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։


Պառավաքար գյուղի 36-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացրել որսորդական ողորկափող հրացան, երկու նռնակ՝ պայթուցիչներով, և տարբեր տեսակի 169 փամփուշտ։


Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում։


Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ զինամթերք է թողել Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ենթակայանի մոտ՝ քարի տակ։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և 40 փամփուշտ։


 

Մանկապարտեզի տարածքում մարդու կմախք են հայտնաբերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում