12.11.2026
ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթին
prev Նախորդ նորություն

Քաղաքապետարանն ընդառաջել է ուսանողներին․ Էջմիածնից ավտոբուսները կհասնեն Մատենադարան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է. 


«Չնայած այն հանգամանքին, որ 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին՝ նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք՝ բացառապես ուսանողներին իջեցնելու և նստեցնելու նպատակով։


Միաժամանակ հստակ արձանագրենք, որ Մատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի վերածելու որևէ տարբերակ չի քննարկվում և չի թույլատրվելու։ Այդ հատվածում ավտոբուսների կանգառը նախատեսված է լինելու բացառապես ուղևորների իջեցման և նստեցման համար՝ առանց տրանսպորտային միջոցների կայանման հնարավորության»։


 

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ