12.11.2026
Քաղաքապետարանն ընդառաջել է ուսանողներին․ Էջմիածնից ավտոբուսները կհասնեն Մատենադարան
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովն ընդունեց ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է TRIPP ընկերության ստեղծման համար օրենսդրական փոփոխություններ կատարել:


Նախագծով առաջարկվում է սահմանել մշտական օրենսդրական կարգավորում՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված այն ընկերությունների համար, որոնցում պետության բաժնեմասը կազմում է առնվազն 25 տոկոս։


Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները թույլ կտան ստեղծել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։


Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում նոյեմբերի 12-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին:


 

Ապակիների մգեցումը՝ վերահսկողության տակ․ Հայաստանում հայտնաբերվել է 198 խախտում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ