13.11.2026
Նոր սերունդը՝ իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ, շահեկանորեն տարբերվում է. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

«Հրազդան ցեմենտը» դարձյալ աճուրդի է հանվել. Նարեկ Նալբանդյանը հրաժարվե՞լ է գործարանից

MakaryanNews-ը Azdarar.am ազդարարման համակարգից տեղեկացավ, որ Հրազդանի ցեմենտի գործարանը, որը մեկ անգամ արդեն հանվել էր աճուրդի, այժմ նորից է դրվել աճուրդի: Աճուրդը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 3-ին: Այսինքն` նախորդ աճուրդը ամբողջությամբ չեղյալ են հայտարարել և հիմա նոր աճուրդ են դրել:


«2026 թ. դեկտեմբերի 03-ին ժամը 16:00-ին «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում 109 սենյակ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1288/04/22 սնանկության գործով կայացված վճռով սնանկ ճանաչված «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության և վարձակալության իրավունքով իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի վաճառքի ծրագրում ներառված ՝ 44 առանձին կետերով սահմանված անշարժ և շարժական գույքերի՝ մեկ միասնական լոտով աճուրդը:

«Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության և վարձակալության իրավունքով իրավունքով պատկանող՝ 44 առանձին կետերով սահմանված անշարժ և շարժական գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 11 101 578 188,85 (տասնմեկ միլիարդ հարյուր մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունութ հազար հարյուր ութսունութ դրամ և ութսունհինգ լումա) ՀՀ դրամ»,- նշված է հայտարարության մեջ:


Աղբյուրը հարցադրում է անում` Նարեկ Նալբանդյանը, որը մեկ անգամ փորձել է ձեռք բերել և չի հաջողվել, քանզի բանկը վերջին պահին հրաժարվել է վարկը տրամադրել, նորից կցանկանա՞ մասնակցել աճուրդին և ձեռք բերել այս խոշոր գործարանը, որը աճուրդի է դրվելու ավելի քան 11.1 մլրդ դրամով:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ