13.11.2026
Կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը
prev Նախորդ նորություն

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Այս մասին գրում է ermenihaber-ը:


Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Դեմիրթաշը տեղում հետևել է շարունակվող աշխատանքներին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։


Աղբյուրը նշում է, որ տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի (Դողու Քափը- Արևելյան դարպաս) և երկաթուղու վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները։ Ակնկալվում է, որ նշված երկաթուղային գծի շահագործման հանձնումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։

Նոր սերունդը՝ իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ, շահեկանորեն տարբերվում է. Ծառուկյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ