20.11.2026
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ուորեն Դևիդսոնի, Դեյվիդ Թեյլորի և Մայք Քերիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան–ԱՄՆ երկկողմ օրակարգի ընթացիկ զարգացումները։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ։


 

 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան