20.11.2026
ՀՀ-ն ու Էստոնիան քննարկել են երկկողմ համագործակցությունն ու ԵՄ-ի հետ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Երևանի «Pitstop burger»-ում վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել․ արտադրությունը կասեցվել է

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Վարդան Թերեզլյանին պատկանող «Pitstop burger» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկին 35/7) իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից:


Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք. «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ) ցուցանիշով չի համապատասխանում «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության 051/2021 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:


Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:


 

Մհեր Գրիգորյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է եվրաինտեգրումն ու տարածաշրջանային իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան