19.11.2026
Սկսո՞ւմ եք պակասեցնել, ուրեմն սկսեք ձեզանից. Հակոբ Բադալյանը՝ քաղաքապետին
prev Նախորդ նորություն

Փաշինյանի յուրաքանչյուր նման նյարդային պոռթկում միայն մեկ բան է ապացուցում

«Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն սխալ ես». այս հին հռոմեական իմաստությունը վաղուց այսքան դիպուկ չի նկարագրել մեր քաղաքական իրականությունը, որքան վերջին երկու օրերին։


Երեկ՝ Ազգային ժողովի ամբիոնից, և այսօր արդեն՝ կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ շփման ընթացքում, Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ գոռգռոցը, վիրավորանքները, անձնական թիրախավորումներն ու սպառնալիքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելւության վկայությունն են։


Երբ քաղաքական գործիչը սպառում է հանգիստ, փաստարկված ու ռացիոնալ բացատրությունների պաշարը՝ հատկապես երկրի համար ճակատագրական հարցերի՝ Սահմանադրության փոփոխության և արտաքին զիջումների շուրջ, մնում է միայն մեկ գործիք՝ ագրեսիան։


Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից։


Իրականում, յուրաքանչյուր նման նյարդային պոռթկում միայն մեկ բան է ապացուցում. երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի։


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան


 


 

 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան