19.11.2026
Լուսանկարը` b24.am
prev Նախորդ նորություն

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդին

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը տեսնելով ոստիկաններին՝ փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Համայնքային ոստիկանները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։ 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով 2 տոպրակ՝ ընդհանուր 1,80 գրամ քաշով։ Պարզվել է, որ նա թմրամիջոցը պետք է փոխանցեր այլ անձի։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշյան փողոցի նշված հատվածում հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով 3 տոպրակ՝ ընդհանուր 3,80 գրամ քաշով։


27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
19.11.2026
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի հետ հանդիպումից