19.11.2026
Մեկնարկել է կենսաթոշակառուների հոկտեմբերյան հետվճարների տրամադրումը
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին նախատեսում է այցելել Ադրբեջան։ Նրա խոսքով՝ այցը պատասխան քայլ կլինի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ հունիսին Հայաստան կատարած այցին։


Սիմոնյանը հայտնել է, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական համագործակցությանն առնչվող և տեխնիկական բնույթի հարցեր՝ չբացառելով նաև այլ թեմաների անդրադառնալու հնարավորությունը։


Նա հստակեցրել է, որ այցը նախատեսված է ոչ թե Բաքու, այլ Ադրբեջանի մեկ այլ վայր։


ԱԽ քարտուղարը նաև հիշեցրել է, որ նոյեմբերի վերջին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստան կժամանեն Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


 


 

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը