18.11.2026
Պապոյան. նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է
prev Նախորդ նորություն

Պապոյան. Ջանքեր ենք գործադրում, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները մնան բարձր մակարդակի վրա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն առավելագույն ջանքեր են գործադրում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար։


«Մենք մեր առավելագույն ջանքերն ենք գործադրում և կարծում եմ՝ լավ ենք անում, որ գործադրում ենք, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա՝ լինի տնտեսական, թե քաղաքական առումով»,- ասել է նախարարը։


Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք հովանավորում են Հայաստանի ընդդիմադիր որոշ ուժերի, Պապոյանը նշել է, որ նման շրջանակներ կան, սակայն չի ցանկացել մանրամասնել։ «Իրականության մեջ, իմ կարծիքով, այդ աջակցությունը այսպես կոմունալ բաժնի մակարդակով է իրագործվում՝ գուցե և  մի քիչ վերև, կամ մի քիչ ներքև», - նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա այդ շրջանակներից դուրս շարունակել հարաբերությունները Ռուսաստանի հետ։


Պապոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես գործընկեր պետություն, որի հետ տարբեր հարցերում ունի համախոհություն, իսկ որոշ հարցերում՝ տարաձայնություններ։


 

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը