18.11.2026
Բյուրականում բացահայտվել է տուֆի խոշորածավալ ապօրինի արդյունահանում
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը քննարկել են իրավական ոլորտում համագործակցությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 17-ին Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական վարույթներով իրավական օգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ու երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված իրավասու մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:


Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Երևանում հյուրընկալել էր ԻԻՀ արդարադատության նախարարին:

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը