17.11.2026
Մեկնարկել է ՀԿԵ–ի հարցերով ՀՀ–ՌԴ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
prev Նախորդ նորություն

Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանի կնոջը

2026 թվականի նոյեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը՝ առանձնապես խոշոր չափերով գույքը հայտարարագրում թաքցնելու դեպքի առթիվ։


Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ Ռուզաննա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ունենալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարգրում թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման:


Ռուզաննա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 444-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը