17.11.2026
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր
prev Նախորդ նորություն

Մեկնարկել է ՀԿԵ–ի հարցերով ՀՀ–ՌԴ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:


"Սպուտնիկ Հայաստան"-ի հաղորդմամբ, երկու երկրների ներկայացուցիչների միջև քննարկումն ընթանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում փակ ռեժիմով՝ առանց մամուլի մասնակցության:


Աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ 3 ամիս ժամկետով՝ երկաթուղու գործունեության հարցերը լուծելու համար: Հայկական կողմից այն գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին:


«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։
Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։

Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանի կնոջը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը