17.11.2026
Բաքուն որոշել է, որ իրավունք ունի միջամտել Երևանի և Թեհրանի հարաբերություններին
prev Նախորդ նորություն

Մեծամասնության ներսում յուրօրինակ բաժանարար գծեր են ի հայտ գալիս

Այսօր խորհրդարանում ընդդիմւթյան եւ առավել եւս Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ բավականին լկի եւ ցինիկ պահվածքով աչքի է ընկել մեծամասնության ներկայացուցիչ այն աղջիկը, որը բավականին արդյունավետ կերպով իր ազգականներին աշխատանքի էր տեղավորել խորհրդարանի տարբեր ստորաբաժանումներում։ Ասում են, համենայն դեպս մամուլը գրել է բազմիցս, որ այդ աղջիկը մտերիմ է ԱԺ նախկին նախագահ, ԱԽ ներկայիս քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ, նրա օգնականն է եղել, դրանից առաջ նրա ղեկավարած լրատվամիջոցում է աշխատել, թե նման մի բան։


Ես սա պարզապես չէ, որ հիշեցնում եմ։ Նպատակս ամենեւին այդ պատգամավորուհուկենսագրական հետագիծը հեգնելը կամ Սիմոնյանի հետ կապը սարկազմի վերածելը չէ։ Այդ հետագիծը մատնանշում եմ ըստ իս առավել կարեւոր եւ ուշադրության արժանիի համար։


Իսկ ուշադրության արժանին ինձ համար այն էր, թե ինչպե՞ս էին նրա ելույթի ժամանակ նրան նայում հենց նույն մեծամասնության մի շարք պատգամավորներ, հատկապես առաջին շարքերում նստած։ Նրանց հայացքը ամենեւին հիացական կամ ոգեւորված, բավականություն արտահայտող չէր։ Եվ սա այն պարագայում, երբ խորհրդարանի ներկայիս նախագահ Ռուբինյանն օրինակ բավականին տոն էր տալիս ելույթ ունեցողին։ Այս հանգամանքը վկայում է, որ այդօրինակ պահվածքը ամենեւին խրախուսելի կամ պատճառաբանված չէր համարում կառավարող մեծամասնության գոնե մի մասը։


Ես չեմ ասում, թե նրանք կնախատեն Հակոբյանին՝ ելույթ ունեցողին։ Բայց ինքնին այն, որ նրանք հետեւում էին դեմքի բավականին սառը արտահայտությամբ, բավականին խոսուն է։ Խոսուն է այն իմաստով, որ արտացոլում է թերեւս մեծամասնության ներսում յուրօրինակ բաժանարար գծերի ի հայտ գալը, որ վերջին շրջանում արտահայտվում է տարբեր դրվագներով։


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը