17.11.2026
Թևանյանի բանտախուց տեղափոխել են հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձի. ահազանգ
prev Նախորդ նորություն

Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումը չեղարկվել է

Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումը և դրան հաջորդող համերգը չեն կայանա։ Այս մասին հայտնում է Mezzo production-ը:

"Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, և անկեղծորեն ցավում ենք պատճառված անհարմարության համար։
Տոմսերի ամբողջ գումարը ավտոմատ կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտրամադրենք նաև լրացուցիչ պարզաբանումներ։
Շնորհակալ ենք ըմբռնման համար",- ասված է հայտարարության մեջ։

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը