18.11.2026
ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկվել է Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարցը
prev Նախորդ նորություն

Պապոյան. Տնտեսական քաղաքականության հարցում կուսակցությունում տարբեր մոտեցումներ կան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում տնտեսական քաղաքականության վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան, սակայն դրանք կուսակցական հակասություններ չեն։


Նրա խոսքով՝ կուսակցությունում կան գործիչներ, որոնք կարծում են, որ նոր պայմաններում ապագա չունեցող բիզնեսներին պետությունը չպետք է ֆինանսավորի, քանի որ դրանք մրցակցությանը չեն դիմանա և պետք է դուրս գան շուկայից։ Մյուսները, հակառակը, կարծում են, որ պետությունը պետք է աջակցի բոլոր տնտեսվարողներին։


«Մեր քաղաքականությունը հիմնականում մեջտեղում է, որովհետև այդպիսի կարծիք էլ կա, այդպիսին էլ կա։ Այդտեղից 5 տոկոս ենք վերցնում, այնտեղից 5 տոկոս, մի քիչ ավելի մոտ կարծիքներից՝ 20-30, և այս ամենի արդյունքում ձևավորում ենք ինչ-որ մի բան»,- ասել է Պապոյանը։


Նա ընդգծել է, որ կուսակցության ներսում տարբեր կարծիքների արտահայտումը բնական է և նույնիսկ անհրաժեշտ՝ հավելելով, որ կառավարող ուժի ներսում առաջացող խնդիրները կարող են արտացոլվել նաև պետության կառավարման վրա։


Պապոյանի խոսքով՝ կուսակցությունում ոչ միայն թույլատրվում է ազատ արտահայտել տեսակետները, այլև այդ գործընթացին դրական են վերաբերվում վարչապետն ու կուսակցության վարչությունը։

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը