18.11.2026
«Վերջին պահանջն» ու պատմության ավարտը
prev Նախորդ նորություն

Թեհրանը ազդակ է հղում համաշխարհային տերություններին

Իրանը հրապարակել է հրթիռի նկար, որն ըստ իրանական կողմի առնվազն 5000 կմ հեռահարություն ունի։


Միաժամանակ` ի պատասխան երեկ ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու վրա հարձակման, Իրանը աթս-ներով հարվածել է Քուվեյթում տեղակայված Ալի-աս-Սալեմ ավիաբազային։


Այս ավիաբազան ռազմավարական նշանակություն ունի, քանի որ հանդիսանում է օդային փոխադրումների գլխավոր կենտրոնը և դեպի Արևմտյան Ասիա ռազմական ուժերի փոխադրման հիմնական կենտրոններից մեկը։


Հատկապես հիմա` երբ սպասվում է Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, որը կարող է դառնալ նոր Յալթա-պոտսդամյան համակարգի հիմք, կարևոր է Իրանի կողմից մեսիջների ուղարկումը առ այն, որ երկիրը ինքնաբավ է, ունակ է պաշտպանվել և հարձակվել, հետևաբար արժանի է իր տեղն ունենալու նոր կառուցվող միջազգային համակարգում։


Այս առումով կարծում եմ պատահական չէ, որ Իրանը հատկապես հիմա է հայտարարում, որ ունի 5000 իմ հեռահարության սպառազինություն և կարող է 5000 կմ շառավղով խոցել ցանկացած թշնամական թիրախ։ Սա առաջին հերթին քաղաքական ուղերձ է, որը ենթադրում եմ, որ նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը։


Քաղաքագետ Արա Պողոսյան

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը