18.11.2026
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը կոտրել են
prev Նախորդ նորություն

Վարորդների համար նախատեսվող նոր տուգանքներն ու միավորները․ որ խախտումներն են թանկանում

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար և այլ տուգանքներ: Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 28 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:


Նախագծի համաձայն՝


• «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանների պահանջները խախտելու համար՝ 20 հազար դրամ՝ արտոնություններով։


• «Կանգառն արգելվում է»՝ 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։


• Մեքենան 2-րդ կամ ավելի հեռու շարքում տեղակայում՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։


• Տարհանման տուգանքը՝ 29 հազար դրամ և 1,5 տուգանային միավոր։


• Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։


 

Երեսուն փաթեթ կոկաին․ Ջրվեժում կանխվել է Telegram-ով թմրամիջոցների իրացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը