19.11.2026
Սաղաթելյանը՝ Փաշինյանին. «Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա։ Եվ դու գնալու ես»
prev Նախորդ նորություն

Պաշտպանության երեք գիծ և մեկ դասալիք. որտե՞ղ էին այդքան գովաբանված «ամրոցները»

Ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է, ինչից պարզ է դառնում, որ վերջինիս անցումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի ուղղությամբ:


Մինչև գործող իշխանության տարբեր օդիոզ ու էկզոտիկ դեմքեր խոսում են առաջնագծում դեռ 90-ականներից որոշակի դեր կատարած «կանսեռվի բանկաներից» և իրենց ստեղծած «ամրոցներ-բունկեռներներից», ըստ իրենց բնութագրմամբ՝ սովորական դասալիք ադրբեջանցին, ով որևէ հատուկ պատրաստություն չի ստացել, սպեցնազում չի ծառայել, հանգիստ շրջանցել է առաջին գիծը, հետո՝ «ամրոցները», հետո՝ 2-րդ և 3-րդ գծերը, տեսադիտարկման համակարգերը, առաջնագծի շարժը ու մտել Շաքի բնակավայր, ահաբեկել և կյանքի համար սպառնալիք ստեղծել քաղաքացիական անձանց, անչափահասների համար:


Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում ու մեծ-մեծ խոսում բանակում իրականացված «բարեփոխումներից»:


Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված, որը բոլոր ստուգատեսները տապալել է․ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը՝ վկա:


ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյան

Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը: Նայենք լայն և խորը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը