19.11.2026
Փաշինյանի բեսպրեդելը
prev Նախորդ նորություն

Սաղաթելյանը՝ Փաշինյանին. «Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա։ Եվ դու գնալու ես»

Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։


Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր պահանջներին՝ (Ալիևյան սահմանադրություն, նոր տարածքային զիջումներ, պայքար ազգայինի դեմ) հետո հրաժարական կտամ ՝ չանցավ։


Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում՝ հետո իբր հեռանալու խոստման դիմաց։


Լավ է, որ հասկանում ես, Ալիևի բոլոր պահանջները կատարելուց հետո էլ ոչ մեկին պետք չես լինելու, դա էր քո միսիան, ինչպես այսօր խոստովանեցիր, բայց այդ ճանապարհին մենք քո հանցակիցը չենք դառնալու, ինչ էլ որ անես։


Ոչ առաջինն ես, ոչ վերջինը, որին թվացել է, որ ինքն անպարտելի է։


Քեզ հեռացնելը դարձել է ինքնապաշտպանական բնազդ. դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա ու գնալու ես։


Հ.Գ Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք, Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանն էլ Արցախի էթնիկ զտումից առաջ հրաժարական տվեց։


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան 


 

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը