18.11.2026
Քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Նոյեմբերի 18-ին ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը հասանելի չի լինի

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, հայտնում են ԿԲ-ից։


Նշվում է, որ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստացմանը աջակցող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, գործատուների՝ աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների գծով որոշակի վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը։


«Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար», - ասվում է հաղորդագրությունում։

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը